Արմեն Մուրադյանը ներկայացրել է պատվաստումային ցուցանիշները Հայաստանում և աշխարհում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է պատվաստումային ցուցանիշները Հայաստանում և աշխարհում:

Նա մասնավորապես գրել է

  • Չինաստան՝ 74,8%
  • ԱՄՆ՝ 56,8%
  • Ռուսաստանի Դաշնություն՝ 32,2%
  • Թուրքիա՝ 56,8%
  • Ադրբեջան՝ 42,0%
  • Իրան՝ 23,2%
  • Վրաստան՝ 24,0%

«Քովիդ-19»-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից ի վեր՝ հոկտեմբերի 17-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 588.385 պատվաստում (34% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), որից առաջին դեղաչափ՝ 403.431 (42% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), երկրորդ դեղաչափ՝ 184.954 (գործնականում անփոփոխ 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), որը կազմում է բնակչության 6.2%-ը:

Հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 71.338 պատվաստում (34% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), օրական միջին տեմպը շուրջ 10.191: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 81%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 19%՝ 2-րդ:

Պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է շուրջ 69.807 «Քովիդ-19»-ի և շուրջ 1843 մահվան դեպք, որը կազմում է բոլոր մահերի 27%-ը»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ