Հարավաֆրիկյան Հանրապետությունում սգո ծառայություններ մատուցող 3 բյուրո մտադիր է դատի տալ ինքնահռչակ «մարգարեին», որն ամբոխի աչքի առաջ «հանգուցյալին վերակենդանացրել» էր՝ իրենց հեղինակությանը մեծ վնաս հասցնելու համար, քանի որ հոգևոր հովիվն այդ շոուի համար օգտվել էր իրենց տրամադրած ծառայություններից:
Վերջերս համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող Alleluia Ministries International եկեղեցու հոգևոր հովիվ Ալֆ Լուկաուն, նայելով դագաղի մեջ, որում մարդ է պառկած, ամբոխի աչքի առաջ բացականչում է «Ոտքի կանգնիր», և մահացածը հանկարծ վեր է կենում իր տեղից:
Այժմ սգո ծառայություններ մատուցող բյուրոները մտադիր են դատի տալ ինքնահռչակ «մարգարեին»՝ «այդ ներկայացմամբ» իրենց հեղինակությանը մեծ վնաս հասցնելու համար:
Բյուրոներից հայտնել են, որ իրենց մոլորության մեջ են գցել, հակառակ դեպքում իրենք այդ արարողությանը չէին մասնակցի:
«Հարության» գործընթացը տեղի է ունեցել Յոհանեսբուրգից ոչ հեռու:
«Հրաշքներ չեն լինում»,- պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մշակութային, կրոնական համայնքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հավելելով, որ դրանք հորինում են՝ «վատ դրության մեջ հայտնված մարդկանցից գումար շորթելու նպատակով»:
South African Pastor 'Resurrects Dead Man' 🤔
South African pastor 'resurrects dead man' 🤔
Posted by Tabloid Africa 254 on Monday, February 25, 2019