Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, իսկ օդի ջերմաստիճանը․․․․եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում`

Փետրվարի  28-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի և 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մարտի 1-ի և 2-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ