«Ամեն առավոտ մարդիկ կարդում են այս թվերը և անցնում իրենց գործերին,կարծես ոչինչ էլ չի եղել…».Արփի Դավոյան

ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկ կատարվել է 1️⃣9️⃣3️⃣6️⃣0️⃣թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 1️⃣8️⃣6️⃣3️⃣նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 4️⃣1️⃣ մահվան դեպք: այս պահին փաստացի բուժում է ստանում 2️⃣0️⃣1️⃣6️⃣1️⃣ պացիենտ:
Ամեն առավոտ մարդիկ կարդում են այս թվերը և անցնում իրենց գործերին,կարծես ոչինչ էլ չի եղել, բայց սրանք սոսկ թվեր չեն, այս ամենի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, պատվաստված լինելու կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները, քովիդը հորինած ինչ-որ սարսափ ֆիլմ համարողները, պատվաստանյութի մասին ամենաֆանտաստիկ պատմություններ հորինողները և դրանց հավատացողները։
2️⃣0️⃣1️⃣6️⃣1️⃣ պացիենտ բուժում է ստանում, բուժաշխատողները գիշեր ու զօր պայքարում են նրանց կյանքի և առողջության համար`վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը։
4️⃣1️⃣-ը լոկ թիվ չէ, մարդիկ են, կյանքեր, ընտանիքներ, որոնք ունեին երազանքներ…
Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում , իսկ եթե ճիշտ` կյանքեր…
Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ