«Երեկ ֆեյսբուքը «սպանեց» երեք հայ զինծառայողի…». Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ ֆեյսբուքը «սպանեց» երեք հայ զինծառայողի: Ու դեռ կշարունակեք հետևել նույն «անհայտ» ծագման վառգոնզոների, քանզի արժանի ենք ապրելու նման պայմաններում: Քանզի ուղղակի բառդակ է, քանզի չեք հասկանում, որ մարդկանց սթրեսի ենթարկելը հղի է մահաբեր հիվանդություններ ձեռք բերելով: Շարունակեք «հայրենասիրության» արշավը ու ձեր անձնական դժբախտությունը, կամ ուղղակի հոգեկան շեղումները փաթաթեք հասարակության վզին: Իրականում մեղավորն մեդիագրագիտությունից զուրկ քո հայրենակիցն է: Թող ամեն բան գնա իր բնականոն ճանապարհով, ամեն օր ստանում եք այն, ինչ ուզում եք: Առողջություն մեր բոլոր 6 վիրավորներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ