Նիկոլ Փաշինյանը զինվորականներին պարգեւատրել է իր կրած հայկական արտադրության ժամացույցներով

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնագիծ այցելության ժամանակ ծառայության մեջ աչքի ընկած դիրքապահներին պարգեւատրել է այն նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ եւ զորավարժարանում հետեւել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ