Թուրքիայում իրանցիների են ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով․ Anadolu

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության աշխատակիցները Վան նահանգում լրտեսական ցանց են բացահայտել, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Իրավապահները 8 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ իրանական հատուկ ծառայությունների երկու գործակալի:

Կասկածյալներից երկուսը Թուրքիայի քաղաքացիներ են:

Հաղորդվում է, որ խմբավորման անդամները ձերբակալվել են սեպտեմբերի 24-ին՝ իրանցի նախկին զինվորական Մ.Ա.-ին առևանգելու և մեքենայով բռնությամբ հայրենիք ուղարկելու փորձի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ