Ի՞նչ էր ասել Քրիստինե Պեպելյանը Հայկոյին, որի համար չի զղջում. երգչուհին հիմա խոստովանում է

Քրիստինե Պեպելյանը խոստովանել է, որ Հայկոյի մահից հետո իր միակ մխիթարանքն այն է, որ ինքը երբեք չի ուշացրել իր սիրո խոսքերն ուղղել նրան:

«Ես միշտ նրան ասել եմ, թե որքան շատ եմ սիրում իրեն, որ ինչքան լավ է, որ ինքը կա, ինքը մերն է»,- ԱՄՆ-ում հեռարձակվող «Հորիզոն» հեռուստաընկերության՝ Հայկոյին նվիրված հատուկ թողարկման ընթացքում ասել է Քրիստինե Պեպելյանը:

Ըստ Քրիստինեի՝ դա իրեն օգնում է, որ ինքն առաջ գնա.

«Ես միշտ ասել եմ՝ Հայկոս, ես քեզ շատ եմ սիրում»:

 

Հավելենք, որ ավելի վաղ Քրիստինեն Հայկոյի՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած հոգեհանգստին ասել էր հետևյալը.

«Հայկոն թողեց իր անունը, Հայկոն իր միտքը թողեց մեզ, Հայկոն իր գույնը թողեց մեզ, Հայկոն թողեց մի այնպիսի երաժշտական ժառանգություն, մի այնպիսի գրագետ երաժշտություն, որի պակասը մենք դեռ էնքան երկար ենք ունենալու: Մենք քիչ ունենք նման երաժիշտներ, մենք շատ մեծ կորուստ ունենք այսօր, մեզանից յուրաքանչյուրը և՛ երկրպագու, և՛ ընկեր, մենք ունենք մեծ հպարտություն, մենք՝ երգիչներս, որ առիթ ենք ունեցել ճանաչելու, սիրելու, ընկերություն անելու նրա հետ և որպես երկրպագու, և որպես ընկեր»:

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին:

Սեպտեմբերի 21-ին երգիչը ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյան համալսարանական հիվանդանոց։

Հայկոն 48 տարեկան էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ