Հարավային Աֆրիկայում Դուկի անունով շունը պաշտպանեց տիրոջը, երբ անհայտ անձը զբոսանքի ընթացքում դանակով փորձեց հարձակվել նրա վրա։
Շունը հարձակվեց ագրեսիվ մարդու վրա և գլխին դանակի հարված ստացավ։
Չնայած լուրջ վնասվածքներին, արյունահոսելով նա նորից սկսեց հետապնդել այդ մարդուն մինչև նա չանհետացավ։
Բժիշկները կարողացան փրկել հավատարիմ շան կյանքը։Փորձագետների կարծիքով, թեև դանակը մխրճվել էր գանգի մեջ 7․5 սմ, սակայն այն չի ներթափանցել ուղեղի մեջ, քանի որ գանգոսկորը շեղել էր հարվածը։Եթե հարվածը ուժգին լիներ ապա շունը արդեն մահացած կլիներ: