Ավտովթարը փրկեց նրա կյանքը.ճանապարհային պատահարի շնորհիվ տեղեկացավ, որ իր մոտ ուղեղի քաղցկեղ կա

Տեխասից Դրյու Գանբին ընդամնեը 15 տարեկան էր, երբ ավտոմեքենան, որի մեջ էր, վթարի է ենթարկվել: Ճանապարհային պատահարի մասնակիցներից միայն նա բժշկական օգնության կարիք ուներ. վնասվել էր կզակը, երբ նա հետեւի նստատեղից առաջ էր շպրտվել:

Համոզվելու համար, որ ներքին օրգանները չեն վնասվել հիվանդանոցում կատարվել է ՀՏ եւ ՄՌՏ:Հետազոտության արդյունքում գլխուղեղում հայտնաբերվել է 5-սանտիմետրանոց քաղցկեղային ուռուցք:

Դրյուն անգամ չէր կասկածում, որ առողջության հետ կապված այդպիսի լուրջ խնդիրներ ունի:

 

Նա այժմ  21 տարեկան է եւ պարբերաբար հետազոտություն է անցնում՝ առողջության վիճակին հետեւելու համար:

Ախտորոշումն ընդմիշտ փոխել է կյանքի հանդեպ իր վերաբերմունքը: «ՀԻմա ես հասկանում եմ, որ կյանքը կարող է ընդհատվել ցանկացած պահի:

Ես չեմ ձգտում գտնել բարձր վարձատրվող աշխատանք, քանի որ աշխարհում մեծ թվով դժբախտ մարդիկ կան, որ բանկային հաշիվներում միլիոններ ունեն: Ես ցանկանում եմ անել այն, ինչն ինձ դուր է գալիս»,- ասել է Դրյուն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ