«Տեսա, թե հադրութցիներն ինչպիսի բողոք էին բարձրացրել կառավարության շենքի դիմաց։ Հետաքրքիր է՝ որտե՞ղ էիք պատերազմի օրերին. ես կասեմ․․» Նանե Արզումանյան

Քիչ առաջ տեսա, թե առավոտյան հադրութցիներն ինչպիսի բողոք էին բարձրացրել կառավարության շենքի դիմաց։

Անկեղծ ասած՝ զզվելի եք, պարոնայք։

Հետաքրքիր է՝ որտե՞ղ էիք պատերազմի օրերին. ես կասեմ՝ փախել էիք բոլորդ անխտիր՝ Հադրութի պաշտպանությունը թողնելով 18 տարեկան Տղաներին։

Դուք Հադրութում չեք եղել պատերազմի օրերին, երբ 66 տարեկան հայրս էր այնտեղ՝ Հադրութի Տող գյուղում, և օգնում էր Զինվորներին։
Հիմա պիտի առնվազն պապանձվեք կամ ամաչեք մի տեղ դուրս գալ։

Հայրիկիս տարիքի մի մարդ այսօր հայտարարում է, որ կվերադառնա Արցախ միայն այն դեպքում, երբ գրավչություն ստեղծեն. Արաս, կորցնելով Հորը, մեկնեց ծառայության հենց Արցախ, որովհետև մեր ընտանիքում ունենք ազգային մտածողություն ու գիտակցություն։

Ամաչում եմ, որ մեր կողքին կան ձեզ նման փոքրոգիները…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ