Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը թվիթերի իր էջում հայերեն գրառում է արել․
«Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»,- գրել է Սուբրամանյամ Ջայշանկարը: