«Կա ինֆորմացիա կին ռազմագերու վերաբերյալ, ցավոք․․․» ՀՀ ԱԺ նախագահի ճեպազրույցը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, այսօր նա բանակցային սեղանի վրա է» արտահայտությանը:

«Ես մշտապես դժվարացել եմ Քոչարյանի ասածները մեկնաբանել, որովհետև ես վստահ չեմ, որ այն հայերեն խոսքը, որն ինքն ասում է, և միտը, որը ես ընկալում եմ, դրանք համընկնում են: Վերջերս այցելեցի Կարեն Դեմիրճյանի թանգարան և տիկին Ռիմա Դեմիրճյանն ինձ շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց, այն ժամանակահատվածի Քոչարյանի դիրքորոշման հետ կապված: Պարոն Քոչարյանը լավ կանի այդ զրույցներից խուսափի և այդ թեմաներից հնարավորինս քիչ խոսի»,-նշեց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ եթե սկսվի զրույց, թե ով ինչի մասին է բանակցել, Ռոբերտ Քոչարյանը շատ վատ կացության մեջ է հայտնվելու:

«Կա ինֆորմացիա կին ռազմագերու վերաբերյալ, ցավոք սրտի ադրբեջանական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը․․․» ՀՀ ԱԺ նախագահի ճեպազրույցը

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ