«Սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը». Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանի՝ շուրջ 3 ժամ տևած հանդիպումն ավարտվեց, սակայն սա ԱԺ մեծամասնության հետ նախարարի վերջին հանդիպումը չէ: Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատասխանել է 15-ից ավելի պատգամավորների հարցերին, սակայն դեռ շատ հարցեր կան։ «Մարտի 19-ին կրկին հանդիպում կլինի, քանի որ ոլորտը մեծ է, շահառուների թիվը մեծ է և հարցերն էլ շատ են»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ խորհրդարանականների հետ քննարկման ընթացքում թիրախում են եղել դպրոցի հետ կապված խնդիրները՝ ծրագրերը, չափորոշիչները, ուսուցիչների վերապատրաստումը, տնօրենների ընտրության կարգը և այլ։

«Կրթության ոլորտում վայրիվերումներ» կան արդեն վերջին 9 ամսում, քանի որ այն ռեֆորմները, որոնք իրականացնում ենք, այն, ինչի մասին խոսում ենք, նոր են, ցավոտ են, և պետք է դրանց առերեսվենք»,- ընդգծեց նախարարը: Անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին՝ կապված աշխատավարձի ցածր լինելու հետ, Արայիկ Հարությունյանը նշեց, որ աշխատավարձի բարձացման հետ կապված քննարկումներ կան։

«Թե՛ վարչապետը, թե՛ ես բազմիցս հայտարարել ենք, որ հարցն օրակարգում է ու առաջնային խնդիրներից է։ 

Ամբողջական համակարգը՝ նույն դրույքների հետ կապված, ուշադրության կենտրոնում է, երեկ էլ նաև մարզպետների հետ այս հարցով քննարկում ենք ունեցել, և վերջնական հասկանալուց հետո կանդրադառնանք աշխատավարձի բարձացմանը։ Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձը բարձացնելու հարցը»,- շեշտեց նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ