1in.am-ը գրում է.
«Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին, ժամը 18.30-ին, երթ է լինելու Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաև ուղերձով ժողովրդին է դիմելու Փաշինյանը:
«10 տարի սպասել ենք էս օրվան, վերջը մեր երազած օրը եկավ, և մենք՝ զոհերի հարազատներս, ողջունում ենք, նույնիսկ շնորհակալություն ենք հայտնում դրա համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, և հավելեց, որ երթը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ նշվում է պետական մակարդակով:
Նա ընդգծեց՝ թող մեր երեխաները լինեն վերջին զոհը, և թող որ այսպիսի բաներ այլևս չլինեն՝ այլևս արյունով իշխանության չգան, այլևս մարդ սպանելով նախագահ չդառնան, այլևս չկրակեն սեփական ժողովրդի վրա. «Սա կոչ է բոլոր իշխանավորներին՝ թե՛ ներկա, թե՛ անցած, թե՛ ապագա:
Այս երթը դա է նշանակում»»: