«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը դարձյալ դռնփակ ռեժիմով քննելու որոշում կայացվեց, այս անգամ մինչեւ դատաքննության ավարտ: Նման որոշում այսօր՝ փետրվարի 27–ին կայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն՝ դատարանում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո:
Դատական կարգադիչների ծառայության ստորաբաժանման պետը դատարանին զեկուցագիր էր ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ նախագահող դատավոր կողից ընդմիջում հայտարարելուց հետո մինչեւ այս պահը դահլիճում գտնվող անձինք չենք ենթակվում չաղմկելու եւ նիստի կարգը չխանգարելու վերաբերյալ կարգադրիչների օրիանակն պահանջներին։
Նախագահող դատավորի կողմից ընդմիջում հայտարարելուց հետո մինչեւ այս պահը դահլիճում գտնվող անձինք չեն ենթակվում կարգադրիչների օրինական պահանջներին՝ չաղմկելու եւ նիստի կարգը չխանգարելու վերաբերյալ»,- նշած էր զեկուցագրի մեջ:
Հրապարակումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ երկու նիստ առաջ նույն իրավիճակը դատարանում ստեղծվելուց հետո դատարանը որոշում կայացրեց գործի քննությունը դռնփակ ռեժիմով անցկացնելու վերաբեյալ՝ հասարական կարգի պահպանութունն ապահովելու նպատակով եւ թույլատրեց, որպեսզի գործի քննությանը ներկա գտնվեն եւ հեռարձկեն օնլայն ռեժիմով ԶԼՄ բոլոր ներկայացուցիչները՝ դատական քննության հրապարակայնության անհարկի սահմանափակում թույլ չտալու նպատակով: Նա ասաց, որ դատարանը իր որոշումը վերանայեց՝ պաշտպանության կողմի դիտարկումներից եւ միջնորդություններից հետո, սակայն ինչպես արդեն իրադարձությունները ցույց են տալիս՝ այս վարքագիծը չարաշահվում է շարունակաբար եւ փորձում են ամեն կերպ խաթարել գործի քննության ընթացքը, ինչպես նաեւ խախտել հասարակական կարգը, ինչն ըստ դատավորի՝ անթույլատրելի է: