Նիկոլ Փաշինյանի խոսքի վրա փռշտացին. էդքան էլ ճիշտ

«Հոկտեմբերի 7-ի առաջարկությունը ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որի արդյունքով ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի, Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ ստորագրվել է փասթաթուղթ:

Հրապարակվել է, որը մեր հանրության կողմից լայնորեն ողջունվել է, ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կատարել»,- այսօր խորհրդարանում ասաց Փաշինյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի դիտարկմանը, թե ինչու հոկտեմբերի 7-ին չկանգնեցվեց պատերազմը:

«Դուք այդ ամենը իրոք չեք հասկանում»,- ասաց Փաշինյանը, ու հենց այդ պահին ինչ-որ մեկը դահլիճում փռշտաց:

«էդքան էլ ճիշտ: Դուք էլ կարող եք փռշտալ: Ձեզ թվում է դուք ձեզ համար իրականություն եք ստեղծել: Դուք ասացիք Լելե Թեփե: Լելե թեփե այդպիսի հասկացողություն ձեր մտացածին քարոզչության` կներք արտահայտությանս համար, հնարքներն են, որոնց սնանկությունը ընտրությունների արդյունքներով երևաց: Հիմա անընդհատ կրկնեք այդ նույն բանը»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` Փաշինյանը այսօր պատասխանեց ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մեղադրանքերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ