«Կարևոր են ոչ թե քարտեզները, այլ իրավազոր իրավական ակտերը…». Մհեր Գրիգորյանը՝ Արթուր Խաչատրյանին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանների գծման աշխատանքների հետ, և թե որ թվականի քարտեզն է հիմք վերցվել, քանի որ դրանք անընդհատ փոփոխվել են, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կարևոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, որոնց հիման վրա կազմվել են քարտեզները»:

«Ամբողջական իրավական հենքերի և հիմքերի հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե սխեմատիկ կերպով որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ սկսելու համար»,- հավելեց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այլ հարց է, թե այդ իրավական ակտերի կոնֆլիկտը ինչ տեսք կունենա. «Իհարկե, մաքսիմալ պետք է հետազոտվեն և բացահայտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ