ԱԳ նախարարի պարզաբանումը Իրանի` «Զանգեզուրի միջանցք»-ի դիրքորոշման վերաբերյալ

«ՈՒզում եմ առիթը օգտագործել և ողջունել ԻԻՀ դիրքորոշումը ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ»,- այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Իրան կատարած պաշտոնական այցին:

«Եվ ընդհանրապես՝ այն բոլոր դրական ազդակները, որ մենք ստանում ենք այս առնչությամբ: Անշուշտ խոսել ենք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ և փաստել ենք, որ չկա նման թեմա»,- ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ