«Հակամարմին ունեցողն ինչո՞ւ պիտի թեստ հանձնի կամ պատվաստվի…»․ պարզաբանում է նախարարը

Առողջապահության նախարարությունը դիտարկումներ է անում և կորոշի, թե կորոնավիրուսով վարակված լինելուց ու առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում պարտադրել աշխատող անձանց ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր:

Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշել է, որ կան շատ փոքրաթիվ դեպքեր, երբ մարդը առողջանալուց հետո 20 օր, 30 օր հետո դեռ ՊՇՌ դրական թեստի դրական պատասխան է ունենում․ «Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր մասնագիտական խումբը ներկայումս նախարարի հրամանին որոշակի փոփոխությունների և համալրումների աշխատանք է իրականացնում: Կտեսնենք, վերջնական եզրակացությունը վաղը կունենանք և ըստ այդմ կդիտարկենք, թե հիվանդանալ, առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում կպարտադրենք ՊՇՌ թեստավորման պատասխան ներկայացնել կամ պատվաստման հավաստագիրը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել Առողջապահության նախարարի հրամանը՝ ըստ որի բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ