Ազատության հրապարակում ընթանում է «Կամք» նախաձեռնության հանրահավաքը, որը կրում է՝ «Հողեր չունենք տալու» կարգախոսը ։ ԱԺ նախկին պատգամավոր, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, արցախյան ազատամարտիկ Ռուբեն Գևորգյանն ասում է.
«Դեռ հարց է՝ այսօրվա իշխանությունը հող հանձնո՞ղ է, թե՞ հանձնող չէ: Մեր ակցիան զգաստացնելու և զգաստանալու համար է։ Մենք երբեք իրավունք չունենք մեղադրելու, որ տրվող հարցերը սխալ են կամ ճիշտ են: Մենք իրավունք չունենք քննադատելու, թող քաղաքական դաշտում քննադատեն: Բայց եղած իրավիճակում զգաստանալը լավ բան է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի շուրջ հայկական կողմը չի բանակցում:
Այս դեպքում ո՞րն է հող չհանձնելու վերաբերյալ ակցիայի շարժառիթը. հարցին ի պատասխան Ռուբեն Գևորգյանն ասաց. «Միշտ էլ իմաստ ունի խոսել այս հարցի մասին: Զգաստացնելու համար է ակցիան, որ հիշեցնենք, որ երբեք միակարծիք չի լինի այդ հարցը»:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում համացանցի օգտատերերի արձագանքը այսօրվա հանրահավաքին: