ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
1987-1989 թվականներին աշխատել է Հրազդանի ՊՇԵԿ-ում` որպես ինժեներ, իսկ 1989-1993 թվականներին աշխատել է Հրազդանի քաղաքային խորհրդում` որպես հրահանգիչ: 1992 թվականին ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդիպատգամավոր: 1993 թվականին աշխատել է քաղխորհրդի գործկոմում` սոցիալական ապահովության բաժնի պետի պաշտոնում: 1995 թվականին ընտրվել է Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն: 1997 թվականին դարձել է ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն
1998 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցություն
2002 թվականին ընտրվել է Հրազդանի քաղաքապետ: