Գերմանիայում կին ոստիկանը հաղթել է «Միսս Գերմանիա 2019» գեղեցկության մրցույթում։ Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է փետրվարի 24-ին: Նադին Բերնեյսը հաղթել է 9.5 հազար մասնակիցների և ստացել է գլխավոր տիտղոսը:
Սոցիալական կայքերի օգտատերերն անմիջապես նկատել են, որ նոր գեղեցկուհին արժանի մրցակից է նախկին գեղեցկուհուն՝ 34-ամյա Ադրիեն Կոլեսարին, որը 2018 թվականի մայիսին համացանցում «թագադրվել էր» որպես «ամենագեղեցիկ կին ոստիկան»:
Գեղեցկության մրցույթի հաղթողը հնարավորություն է ստացել ամբողջ տարվա ընթացքում շրջագայել տարբեր երկրներում:
«Ես բոլորին խորհուրդ կտայի լքել հայրական տունը որքան հնարավոր է շուտ, որպեսզի ինքնուրույնություն սովորեք և ապրեք առանց ծնողների: Ես ոստիկանությունում եմ աշխատել 10 տարի և երբեք չեմ զղջացել դրա համար»,- ասել է նա: