Բոլորիդ դատի եմ տալու․ Անահիտ Սիմոնյան

 

Այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոյին (Հայկ Հակոբյան):

Հարազատները, ընկերները, գործընկերներն ու հազարավոր երկրպագուները Արամ Խաչատրյան համերգասրահում են, որտեղ արտիստի երգերի հնչյունների ներքո ու ծափահարություններով ճանապարհում են նրան Վերեւ՝ ինչպես վերնագրված է երգչի սիրված երգերից մեկը:

Արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով:  Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: ՀՀ վաստակավոր արտիստի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:

 

Աղբյուր՝ այստեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ