Կուրյոզ պատահար. «Ես ձերբակալված Դավիթ Ադյանն եմ»

Ես ազգային անվտանգության ծառայությունից ծանուցում չեմ ստացել, չեմ ձերբակալվել, տարածված լուրերն ապատեղեկատվություն են։

Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը՝ անդրադառնալով ՊՎԾ 4 աշխատակիցների ձերբակալման լուրին:

«Ես իմ համար գիշերը տանը քնած եմ եղել, զգացել եմ, որ շատ են ինձ զանգահարում եւ ես վերցրել եմ, բոլորին ասել եմ, որ տանը քնած եմ եւ վաղը աշխատանքի եմ գնալու»,–նշեց Ադյանը։

Ինչ վերաբերում է իր եղբոր՝  Սամվել Ադյանի ձերբակալությանը, նա նշեց, որ ՊՎԾ–ն հայտարարությամբ հանդես կգա, թե ինչ կարգավիճակում է նա. «Իմ եղբոր հետ կապված հարցերը խնդրում եմ ուղղել ՊՎԾ–ին, նա իմ հարազատ եղբայրը չէ, հորեղբոր տղան է, որը եւս պետական վերահսկողական մարմնում երկար տարիների փորձ ունի, նրա մասին պարզաբանումները կտա ՊՎԾ–ն»։

Ադյանի խոսքով՝ ՊՎԾ աշխատակիցների ձերբակալման լուրը փորձում են կապել ԵՊՀ–ում կատարված ուսումնասիրությունների հետ, որ ցույց տային, թե «տեսեք ինչ որակի մարդիկ են իրականացրել ուսումնասիրությունները»։

Այ սա իսկական ՇԱԽ և ՄԱՏ էր ))

Posted by Taron Chakhoyan on Tuesday, February 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ