«Դրա համար էի ինձ ճղում, որ …». Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Ժիրայր Սեֆիլյանը փաստացի հայտարարեց, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և եթե իրենց «ապստամբ» ընկերներին ազատ չարձակեն կալանքից, ապա, ըստ Ժիրոյի՝ մեր հասարակության առավել արժանապատիվ և գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչում և ապստամբների ազատությունը…

Նախ պետք է հասկանանք՝ Ժիրոյենք փողոցներ փակելով, հանրահավաքներ անելով, թե դարձյալ զենքով, ինչ-որ պետական հիմնարկ գրավելով են փորձելու պարտադրել ու ճանաչել ապստամբելու իրավունքը, և անհապաղ պետք է հասկանալ ՝ մեզնում առհասարակ կա՞ ապստամբելու իրավունք ասվածը, և դա ինչ է իրենից ներկայացնում…

Ցավալին այն է, որ պետության և պետականության դեմ զենքով «ապստամբելը» փոխանակ մեզնում դատապարտվի, այն արդեն համարվում է առավել գիտակից և արժանապատիվ մարդկանց զբաղմունք…

Կրկնում եմ, մեր աչքի առաջ մեր պետականությունը քարուքանդ է արվում, և իսկապես գիտակից, արժանապատիվ և իրավագիտակցություն ունեցող քաղաքացիները պարտավոր են միավորվել և տեր կանգնել Եռաբլուրում պառկած մեր տղերքի արյան գնով կերտած պետականությանը, հետո ուշ է լինելու և ամոթալի…

Հա, ի դեպ, ֆբ-ում կարծիք գրելու համար մարդկանց կանչում են հարցաքննության, իսկ Ժիրայրին կանչե՞լ են, թե սպասում են ապստամբեն նոր…

Ի դեպ, Ժիրայրին էլ է պետք հասկանալ.մարդը մտածումա, եթե փողոց փակելով կարելի է պարտադրել, որ գեներալ Մանվելին կրկին կալանավորեն, եթե քաղաքական պատվերով կարելի է նախագահ Քոչարյանին կալանավորել, ապա կարելի է պայքարի որևէ ձևով էլ իր ընկերներին ազատել կալանքից…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ