ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ 4 աշխատակցի

ժամեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին. հայտնում է Analitik.am-ը։

Օրեր առաջ նույն կայքը հրապարակում էր արել, որտեղ մասնավորապես ասվում էր.

ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի մասով քրեական գործ հարուցելու համար:

Ըստ մեր աղբյուրի, խոսքը վերաբերում է մի քանի տասնյակ տենդերների ընթացքում թույլ տրված ապօրինի միջամտությանը և գնումների գործընթացի վրա անօրինական ազդեցությանը:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ապօրինի միջամտությամբ տենդերների գործընթացն իրականացվել է նաև մի շարք բժշկական հաստատություններում՝ այդ թվում «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Մեր աղբյուրը նաև նշում է, որ տենդերների գումարների չափերն այնքան խոշոր են, որ Դավիթ Սանասարյանն, հնարավոր է, կկալանավորվի:

Աղբյուր՝ Analitik.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ