Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է այսօր 18:30 Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկող երթին: Ըստ MediaNews-ին հասած տեղեկությունների, ժամեր առաջ Քոչարյանի՝ երթին միանալու տեղեկությունն իմանալուց հետո բազմաթիվ քաղաքացիներ մտափոխվել են, և չեն միացել երթի մասնակիցներին։
Թերևս նորություն չէ, որ Քոչարյանի կերպարն ու ներկայությունը շատերի մոր հակասական վերաբերմունք է առաջանցում, և անգամ այն հանգամանքը, որ երթը Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին է նվիրված՝ բազմաթիվ քաղաքացիներ Քոչարյանի պատճառով հրաժարվել են մասնակցել երթին։