16 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվել է Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։

Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը 16 տարվա ընդմիջումից հետո ձեռք է բերել օլիմպիական վարկանիշ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Մեր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթներից հետո զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

Նշենք, որ Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարի կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ զույգը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ