Էրդողանը՝ ԱՄՆ-ին. «Ոչ ոք չի կարող մեզ հրամայել, թե ինչ զենք գնենք, ոչ ոք»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան հետագայում ևս Մոսկվայից ձեռք կբերի Ս֊400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր:

Ինչպես հայտնի է, Թուրքիան արդեն մեկ խմբաքանակ գնել Ռուսաստանից, ինչը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք ամերիկյան հարաբերություններում:

«Ապագայում ոչ ոք չի կարողանա միջամտել այն հարցին, թե ինչ պաշտպանական համակարգեր ենք մենք գնելու, որ երկրից և ինչ մակարդակով։ Ոչ ոք չի կարողանա միջամտել այդ հարցին: Ես ամեն ինչ բացատրել եմ ԱՄՆ նախագահ Բայդենին։ Մենք պատրաստվում էինք Ֆ-35 ինքնաթիռներ ձեռք բերել և դրա համար 1.4 մլրդ դոլար ենք վճարել»,- ընդգծել է Էրդողանը` հավելելով, որ Անկարան արդյունքում այդպես էլ չի ստացել կnրծանիչները։

Նրա խոսքով` իրենք նաև խնդրել են վաճառել «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրները, սակայն ԱՄՆ֊ն չի համաձայնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ