Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուների․ չորսը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն Շուշի – Կարմիր շուկա – Քաջայր երթուղով և մյուսը՝ հակառակ ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Նշված է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։

Օրվա ընթացքում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից, 11 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել։

2020 թվականի նոյեմբերի 23 -ից 22298 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է 26.031 պայթուցիկ առարկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ