«Եթե օրերից մի օր ես հայտնվեմ այնպիսի իրավիճակում, որ ինձ հարկավոր լինի հրշեջի օգնություն,- ասաց հարսանիքի հյուրերից մեկը՝ Կոդի Կեմբելն իր կենացում,- հուսով եմ դա կլինես դու կամ նման ինչ-որ մեկը»: տեսնես նա գիտեր, որ մի քանի րոպե անց կկատարվեն նրա խոսքերը:
Կոդին հրշեջ էր:Հարսանիքի ժամանակ նրա հայրն իր խոսքում ասաց, որ հպարտանում է իր որդու հրշեջ դառնալու որոշմամբ: Բայց հետո տեղի ունեցավ անպատմելին – հյուրերից մեկը հանկարծակի սկսեց շնչահեղձ լինել:
Առանց րոպե կորցնելու, Կոդին դուրս թռավ սեղանի հետևից և շտապեց օգնել խեղդվող կնոջը: Նա արհեստական շնթառության միջոցով օգնեց կնոջը, որի կոկորդում սննդի կտոր էր մնացել: Հյուրերից մի քանիսն նույնիսկ մտածեցին, որ դա հատուկ կազմակերպած էր, բայց և այնպես պատահածը իրականությում էր: