Սերժ Սարգսյանն այսուհետ կապրի Յուրի Վարդանյանի առանձնատանը

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կառավարական տունը լքելուց հետո տեղափոխվել էր իր փեսայի՝ Վատիկանում այդ պահին դեսպան Միքայել Մինասյանի Ձորաղբյուրում գտնվող առանձնատուն։

Armdaily.am-ի տեղեկություններով՝  Սերժ Սարգսյանը նոր առանձնատուն ունի: Առանձնատունը գտնվում է փեսայի տան հարևանությամբ և պատկանում էր ծանրամարտի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանին։

Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ առանձնատունը կառավարությո՞ւնն է ձեռք բերել, թե՞ Սեժ Սագսյանը: Ձորաղբյուրում գտնվող այդ առանձնատանը հիմա ակտիվ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն ճանապարհներն այդպես էլ չվերանորոգվեցին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն  հայտարարել էր, որ համապատասխան մարմիններից անվտանգության վերաբերյալ պաշտոնական գրություն ստանալուց հետո՝ կառավարությունը Սերժ Սարգսյանին կտրամադրի նրան արված տասնյակ առաջարկներից վերջինը, կամ Սերժ Սարգսյանի գրասենյակից կպահանջի պաշտոնական հրաժարում և այդպիսով կատարված կհամարի իր պարտավորությունը պաշտոնաթող նախագահի հանդեպ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ