Ստեփանակերտում կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ․ ԱՀ ԿԳՄՍՆ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․

«Հարգելի’ հայրենակիցներ

Ս.թ. սեպտեմբերի 26-ին՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, Ստեփանակերտում կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ։

Մեկնարկը տրվելու է 18:00-ին Սբ. Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Միասի՛ն հարգենք անմահ հերոսների հիշատակը:

Երթի ժամանակացույց
18:00 Երթի մասնակիցների հավաք Սուրբ Հակոբ եկեղեցու բակում

18:40 Հոգեհանգստի կարգ /ձեռամբ՝ Տեր Մինասի քահանա Մովսիսյանի/

19:15 Ջահերթ՝ 100 մետրանոց արցախյան դրոշով

19:30 Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակում «Հայաստան» և «Սփյուռք» թևերի
միացում երթին

20:00 Կառավարության շենքի խաչմերուկում «Շահումյան» թևի միացում երթին

20:10 «Արցախփոստ»-ի խաչմերուկում «Քարվաճառ» թևի միացում երթին

20:15 Շախմատի ակումբի խաչմերուկում «Քաշաթաղ» թևի միացում երթին

20:25 «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցի խաչմերուկում «Հադրութ» թևի միացում
երթին

20:30 Աշոտ Ղուլյանի /Բեկոր/ անվան պուրակի խաչմերուկում «Շուշի» թևի միացում
երթին

20:45 Երթի ամփոփում Ստեփանակերտի հուշահամալիրում ՝ խոնարհում նահատակված նվիրյալների հիշատակին /անմար կրակի մոտ երթի մասնակիցներին դիմավորում են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ