Թուրքիայից Ռուսաստան ներկրված լոլիկում հայտնաբերվել է թունավոր վիրուս

ՌԴ «Ռոսսելխոզնազդորը» թուրքական համապատասխան վարչություն է դիմել՝ Թուրքիայից ՌԴ մատակարարված ապրանքներում, հատկապես՝ լոլիկում վիրnւսի հայտնաբերման հետ կապված։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ այդ հարցերը քննարկվել են Թուրքիայի Գյուղատնտեսության նախարարության արտադրության գլխավոր վերահսկողության վարչության հետ։

«Ռոսսելխոզնադզորը» մտահnգված է Թուրքիայից մատակարարվող մրգերի մեջ Moniliniafructicola-ի հայտնաբերմամբ և ՌԴ և ԵԱՏՄ երկրների համար նախատեսված ախտահարված լոլիկի նոր դեպքով և խնդրում է միջոցներ ձեռնարկել ուժեղացնելու վերահսկողությունը և ապահովելու արտահանման համար նախատեսված արտադրանքի բուսասանիտարական անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ