Ֆրանսիայում առանց ձեռքերի 20 երեխա է ծնվել․անոմալիայի պատճառները դեռևս բացահայտված չեն

Ֆրանսիայում աղմուկ է հասունանում առանց ձեռքերի ու դաստակների ավելի քան 20 երեխաների ծննդի շուրջը։ Երեխաների ծնողները տեղի ունեցածի պատճառների մասին պատասխան են պահանջում։

Այս անոմալիայով երեխաներ են վերջին 15 տարիների ընթացքում ծնվել Ֆրանսիայի մի քանի շրջաններում։ Օրերս այդ երեխաների ծնողները, ինչպես նաեւ բժիշկները առաջին անգամ հավաքվել են Փարիզում, որպեսզի քննարկեն խորհրդավոր բնածին արատը, որի հետ բախվել են փոքրիկները։ Քննարկումներում ներգրավել են նաեւ գիտնականներին, որպեսզի նրանք վերլուծեն այն պատճառները, որոնք կբացատրեն այս երեւույթը։ 

Բնածին այս արատների քանակը գերազանցում է միջին վիճակագրական նորման։ Անցյալ տարվա սեպտեմբերին ֆրանսիական հեռուստատեսությամբ հայտնել էին նման երեխաների մասին։ Այդ մասին տեղեկացրել էր նաեւ հասարակական առողջապահական մարմինը, որը ստեղծվել է Santе Publique France (SPF) ազգային գործակալության նախաձեռնությամբ, որպեսզի հետաքննի հղիության տոքսիկոզի դեմ տալիդոմիդ դեղամիջոցի շուրջ առաջացած մեծ աղմուկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ