Սամի Նասերիի ինքնամոռաց կատարումը

«Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին Հայաստան եկավ Շառլ Ազնավուր երգելով, ողջունեց հայերենով, խոսեց հայ ընկերների մասին ու խոստացավ բացահայտել Հայաստանն ու մշակույթը։

Դրա ճանապարհին հերթական կանգառը «Թաթեոսյան Լոնդոն» խանութ-սրահում էր:

Հայկական ազգանունով աշխարհին հայտնի «Թաթեոսյան Լոնդոն» բրենդը կրում են աշխարհի հայտնիները: Խանութ-սրահում ներկայացված տեսականին դուր եկավ ֆրանսիացի եղբայրներին, հասկանալի դարձավ միանգամից: Կեսկատակ-կեսլուրջ Սամի Նասերին իր համար միանգամից նվեր ընտրեց:

Նասերի եղբայրները խոստացան անպայման այցելել նաև «Թաթեոսյան Լոնդոն»-ի՝ Փարիզում գտնվող սրահը: «Թաթեոսյան Լոնդոն» բրենդը հիմնադրել է Ռոբերտ Թաթեոսյանը 1990թ․-ին:

Նպատակը մեկն էր՝ կանանց ու տղամարդկանց համար ստեղծել այնպիսի զարդեր ու աքսեսուարներ, որոնցով հնարավոր կլինի ընդգծել յուրահատուկ ոճն ու անհատականությունը: 2011թ․-ից նաև Հայաստանում բացվեց «Թաթեոսյան Լոնդոն» պաշտոնական ներկայացուցչությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ