Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, իրավագիտության զարգացման և իրավակարգի ու օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի նախագահ, Հայռուսական համալսարանի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Լիլիթ Զելիմի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ