«Ես ժամանակին որ շատ եմ մթերել, իմ ինքնարժեքը բարձր ա…». Տիգրան Արզաքանցյան

Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշում են, որ 30 տ խաղողը չի մթերվել, քանի որ «Նոյ» գործարանը հրաժարվել է գնել այն` համապատասխան տարաների բացակայության պատճառով։

Գյուղացիները նշում ենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանի հետ ունեցել են 15 տարվա պայմանագիր, ըստ որի՝ պետք խաղողը վաճառեն 150 դրամով, սակայն վերջին պահին իմացել են, որ ինքը չի մթերում։

«Կարող էին մեզ գարնանը ասել, որ չեն մթերում։ Փաստացի Արմավիրի մարզում 30 հազար տոննա խաղող չի մթերվում, մի մասը ինքնարժեքից ցածր գնով մթերում են փոքր գործարանները, բայց դա հարցը չի լուծում»,– ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ