Կոնչիտա Վուրսթը զարմացրել է բոլորին փոխելով ոճը

Կոնչիտա Վուրսթն ամբողջ աշխարհում հայտնի է դարձել «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթանակից հետո։ Նրա իսկական անունն է Թոմ Նոյվիրտ։ Մարդիկ արդեն սովորել էին 30-ամյա տրանսգենդեր Կոնիչտա Վուրսթի արտաքինին, սակայն նա կրկին զարմացրել է ոճի փոփոխությամբ։ «Եվրատեսիլ»-ի հաղթողը սափրել է գլուխը։

Նա որոշել է հետեւորդներին ներկայացնել իր նոր կերպարը, ինչը շոկի է ենթարկել նրանց։ Լուանկարներից մեկում Կոնչիտան կարմիր երեկոյան զգեստ է կրում, որը խորը բացվածք ունի։Կոնչիտան պահպանել է մորուքը։

Լուսանկարում Վուրսթը իր  ընկերոջ հետ։ Աստղի շատ երկրպագուներ հայտարարել են, որ հիասթափված են նրա նոր կերպարից։ Նրանց խոսքով՝ Վուրսթը կորցրել է կանացիությունը։ Նախորդ տարվա հուլիսին Կոնչիտան շիկահեր է դարձել, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել թուխ մազերին։Այս անգամ նա ցանկացել է արմատական փոփոխություններ անել, որը կարծես թե ստացվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ