Հայազգի Սերգեյ Վարդևարյանն իր կատարմամբ հիացրել է բուլղարական «Ձայնը» նախագծի ժյուրիին

23-ամյա հայազգի Սերգեյ Վարդևարյանը բուլղարական «Ձայնը» նախագծում իր կատարմամբ հիացրել է ներկաներին։ «Կույր լսումների» համար երիտասարդն ընտրել է Audioslave ամերիկյան ռոք խմբի Show How To Live երգը։

Ժյուրիի անդամներին զարմացրել են ոչ միայն տղայի վոկալային տվյալները, այլև երգի ընտրությունն ու էներգետիկան, որը տվել է դահլիճին։

Ելույթից ոգևորված Սերգեյին որոշել է նվագակցել նաև ժյուրիի կազմում ընդգրկված բուլղարացի հանրահայտ կիթառահար Իվան Լեչևը։ Հայազգի երիտասարդի կատարման ժամանակ պտտվել են ժյուրիի բոլոր անդամները։ Տղան ընտրել է իրեն նվագակցած Իվան Լեչևին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ