Don’t You Worry ‘Bout a Thing երգը կատարել Էլեն Բադալյանը «Ձայնը.Երեխաներ» շոուի կույր լսումների ժամանկ առաջացնելով ժյուրիի անդամների զարմանքն ու հիացմունքը:
11-ամյա Էլեն Բադալյանի կատարումը հիացրեց ժյուրիին։ Երբ աղջիկը երգեց առաջին ակորդները, հայտնի կոմպոզիտոր Վալերի Մելաձեն իսկույն արձագանքեց՝ շատ լավ է։ Նա առաջինը սեղմեց կոճակը, իսկ մի քանի վայրկյան անց շրջվեց նաև երգչուհի Սվետլանա Լոբոդան։
«Կուզեի ձեզ խնդրել գալ իմ թիմ։ Կուզեի մի քանի դաս վերցնել ձեզնից», — ասաց Մելաձեն։
«Քո ձայնի մեջ այնքան գրուվ, դրայվ և էներգիա կա։ Նստած մտածում ես՝ որտեղից են գալիս նման երեխաները։ Բացառիկ է, հիանալի։ Դու ամեն ինչ կարող ես։ Դու մեզ շատ պետք ես», — հավելեց Լոբոդան։
Երգչուհին նշեց, որ Էլենն անսովոր ձայն ունի, և ասաց, որ նա Ջեյս Բրաունի նման կարող է նմանակել ցանկացած գործիքի։