Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը երեկ նշել է ծննդյան 29-ամյակը: Աննան տարեդարձը տոնել է ընկերների ու հարազատների միջավայրում՝ երևանյան ժամանցի վայրերից մեկում:
Երգչուհին Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել տոնական խնջույքից: Երկրպագուներն ու ընկերները բազմաթիվ շնորահավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել Աննային:
Երգչուհին այս տարի նախընտրել է տարեդարձը նշել ավելի սեղմ շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել Սարգիս և Մանո Գրիգորյանները, որոնց հետ Աննան ու Դավիթը ջերմ ընկերական հարաբերություններ են հաստատել,իսկ վերջերս էլ համատեղ հանգստի էին մեկնել Եգիպտոս։