Ֆեյսբուքում շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը:
Թեև մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր գրել են, որ նկարը արված է Ռումինիայում, բայց մարդիկ շարունակում են այն տարածել, ոմանք քննադատում են իշխանություններին:
Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Էջը կառավարողն էլ գիտի, որ նկարում հայեր չեն, քանի որ 3 օր առաջ տեղադրել էր նույն վայրում արված վիդեոն:
Հայաստանում նույնպես, ցավոք սրտի, դեռևս կան ծայրահեղ աղքատ ընտանիքներ, բայց խնդրում եմ նկարը share անելուց առաջ կարդացեք մեկնաբանությունները, որ ակամայից չդառնաք #fakenews տարածող», — ասված է նրա գրառման մեջ:
Ֆեյսբուքում շատ արագ տարածվում է ձյան վրա ոտաբոբիկ կանգնած երեխայի նկարը: Թեև մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր…
Posted by Nairi Sargsyan on Monday, February 25, 2019