MIX Fight 40 մրցաշարում Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային Ռազմիկ Ղուլինյանը փայլուն մենամարտով նվաճել է WKL վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին՝ առավելության հասնելով Իսպանիայի առաջատար մարզիկներից մեկի՝ Մանուել Գարսիայի նկատմամբ:
Ղուլինյանը մենամարտից հետո նշեց, որ շատ ուրախ է այն նվաճել սեփական հողի վրա` Հայաստանում՝ մեծ թվով երկրպագուների աջակցությամբ եւ նաեւ նշեց, որ իր մրցակիցը շատ հզոր էր եւ ասաց, որ մենամարտը շատ բարդ էր:
Նշենք՝ MIX Fight 40-ի մենամարտերը ցուցադրվում է Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այն ընթանում է նախկին Միկա մարզադահլիճում: