Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետեւել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։
Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մասնավորապես՝ զորքերը բարդ աշխարհագրական եւ եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ «Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն եւ հատուկ տեխնիկական միջոցներ»,- Facebook-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը։