Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:

Նվիրատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը», որը 51 մլն դրամի նվիրատվություն է կատարել:

Երկրորդ տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն  է՝ 47.9 մլն դրամ: Երրորդ տեղում «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ-ն է (31,2 մլն դրամ, 4-րդ տեղում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 11,8 մլն դրամ:

Առաջին հնգյակը եզրափակում է Ալեքսանյանների ընտանիք բարեգործական հիմնադրամն, էրը փոխանցել է 10 մլն դրամ:

Ցանկի 6-րդ հորիզոնականում Հայաստանի Պարի պետական անսամբլն է (9,5 մլն դրամ), 7-րդ հորիզոնականում՝ Անահիտ Ծառուկյանը (5 մլն դրամ), 8-րդ հորիզոնականում՝ «Գրանդքենդին» է (5 մլն դրամ) եւ 5 մլն դրամ փոխանցել է Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը:

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ:

Նվիրատուների ցանկում են նաեւ «Ալեքս տեքստիլը», «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Երեւանի կոնյակի գործարանը»:

Ցանկն ամբողջությամբ ներկայացնում ենք ԱՅՍՏԵՂ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ