Սերժ ի հրաժարականից 9 ամիս անց ՀՀ-ում ծնելիությունը աճել է

2019-ի հունվարին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից 9 ամիս անց, Հայաստանում ծնելիությունն աճել է:

Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել 2018 թվականի ապրիլի 23-ին:

PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2018-ի հունվարին ծնվել է 2909 երեխա, իսկ ընթացիկ տարվա հունվարին՝ 2975, ինչը 2.26%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Ընդ որում, ՀՀ-ում տարիներ ի վեր ծնելիության ցուցանիշն անկման մեջ է եղել:

Մասնավորապես, 2016-ի հունվարին ծնելիության անկում էր գրանցվել, նվազումը շարունակվել է մինչև 2018-ի հունվարը ներառյալ. 2016-ի հունվարին ծնվել է 3225 երեխա, 2017-ին այդ թիվը նվազել է՝ հասնելով 3042 երեխայի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ