Երևանում կանցկացվի «Հողեր չունենք տալու» կարգախոսով հայահավաք

Վաղը` փետրվարի 26-ին, կանցկացվի «Հողեր չունենք տալու» կարգախոսով հայահավաք: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

«Հանրահավաքը մի քանի հարցերի քննարկում է նախատեսում, նաև այդ թվում խաղաղության կոչեր և նախկին, այսօրվա ու վաղվա իշխանություններին ասելիք, որ հայ ազգն իր զիջումները կատարել է 1994-ին և 2016-ին՝ չազատագրելով հայրենի տարածքները և այդ զիջումների ու տված զինադադարի դիմաց արդեն 25 տարի է` սպասում ենք փոխադարձ զիջումների: Աշխարհը պետք է դիմի այն կողմին, որը դեռ զիջումներ չի արել և շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը»,- ասաց Արշակ Զաքարյանը:

Հավաքը կմեկնարկի վաղը` ժամը 16:00-ին, Ծիծեռնակաբերդից` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտից, որից հետո ջահը կվառեն անմար կրակով և կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ կարճ հավաքից հետո քայլերթով կշարժվեն դեպի Եռաբլուր:

«Հավաքը շատ կարճ կլինի, որովհետև իմաստը ոչ թե դիվիդենդ շահելն է, հեքիաթ պատմելն է, այլ իմաստը քայլերթն է դեպի Եռաբլուր, մեր տղաների շիրիմների առաջ երդում կտանք, որ իրենց արյունով ողողված հողը, քանի մեր բազուկը կարողանում է զենք բարձրացնել, քանի կանգնած ենք մեր հողի վրա, թույլ չենք տա մեր հողը թուրքի ոտքի կոխան դառնա»,- ասաց Արշակ Զաքարյանը:

 

տեսանյութը՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ