«Հաստատում եմ, Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում կազինո է խաղացել․․․»․ Սարգիս Ասատրյանը

Ռուսաստանաբնակ հասարակական գործիչ Սարգիս Ասատրյանը տեսաուղերձով դիմել է հանրությանը, որտեղ կոչ է արել սփյուռքում ապրող հայերին լինել ավելի ձիգ եւ չհուսահատվել նախկինում սխալ վարած ներքին եւ արտաքին քաղաքականության պատճառով:

«Հրապարակվել են տվյալներ այն մասին, թե ինչպես է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը 16 անգամ պետական ​​ինքնաթիռով անձնական նպատակներով թռչել Բադեն-Բադեն իր նախագահության ամբողջ ընթացքում (10 տարի): Ես կասկածում եմ, որ նա գնում էր այնտեղ, որպեսզի խաղար եւ տանուլ տար գողացված փողերը: Եվ ես նույնիսկ պնդում եմ դա:

Ուզում եմ դիմել Հայաստանի սահմաններից դուրս բնակվող իմ բոլոր հայրենակիցներին։ Ես խնդրում եմ այսուհետ նայել ճշմարտության աչքերին որքան էլ որ այն դառը լինի։ Պետք է ընդունել մի բան, նույնիսկ եթե մեր կողմից ինչ-որ սխալներ են կատարվել, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ ՝ պետք չէ կոմպլեքսավորել ընդամենը պետք է շտկել այդ ամենը։

Ժամանակին մենք քարեր ենք նետել, իսկ հիմա ժամանակն է հավաքել այդ քարերը», — ասել է Ասատրյանն իր խոսքում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ fip.am -ը սկանդալային բացահայտումներ էր հրապարակել Սերժ Սարգսյանի Բադեն բադենյան այցելությունների մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ